Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետարանում

02.03.2012

Մարտի 2-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ ընդունելության համար հերթագրվել էր 17 քաղաքացի: Բոլորն էլ ներկայացան ընդունելության:
Նրանցից 10-ը դրամական օգնության դիմում էր ներկայացրել, որոնք բավարարվեցին: Ագարակ գյուղի բնակիչ Ալլա Կանայանը ուներ ավանդի ստացման, իսկ Թալին քաղաքի բնակիչ Քնարիկ Կարապետյանը՝ աշխատանքի վիճահարույց հարց: Երկուսի կապակցությամբ էլ մարզպետը տվեց լրացուցիչ ուսումնասիրման հանձնարարական:
Ընթացքի մեջ են նաեւ Արագածոտն գյուղի բնակիչ Վերմիդա Մարգարյանի և Քուչակ գյուղի բնակիչ Արարատ Մալխասյանի ներկայացրած հարցերի ուսումնասիրությունն ու լուծումը: Առաջինը վերաբերում է տնամերձ հողամասի հատկացման, երկրորդը՝ Քուչակ գյուղում բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականության վկայականների ստացման խնդիրներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14