Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վարդենուտ

Մակերես` 19.89կմ2

Բնակչություն` 852

 Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից 9-10 կմ հարավ: Մարզկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Շիրակալա, Շիրաղալա, Շիրղալա, Վարդինուտ անվանումները: Վարդենուտ է վերանվանվել 1946թ.:

Գյուղի շրջակայքում գտնվում է 19-րդ դ. կառուցված եկեղեցի, իսկ հարավ-արեւմուտքում` պահպանվել են հին ամրոցի հետքեր: 
Գյուղը տեղադրված է Արագած լեռան հարավ-արեւելյան լանջին: Գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Գյուղի բնակչության նախնիները 1828-29թթ. գաղթել են Պարսկահայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջաններից: 1831թ.-ին ունեցել է 314, 1897թ.-ին` 961, 1939թ.-ին` 1172, 1959թ.-ին 756, 1979թ.-ին 699, 1989թ.-ին 696 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 891 մարդ, որից 49% տղամարդիկ են, 51%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 31%, աշխատունակները` 47%, հետաշխատունակները` 22%: Գյուղն ունի 284 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են երկրագործությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 66%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 1107հա, որը համայնքի ընդհանուր մակերեսիմոտ 62% է: Վարելահողերը զբաղեցնում են 71հա, խոտհարքերը` 9 հա:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-21 09:53:40