Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սարալանջ

Մակերես` 5.26կմ2

Բնակչություն` 238

 Գյուղ Ապարանի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Բաշ, Բաշգյուղ, Բաշգյուղ Նոր, Բաշքենդ, Բաշքենդ Փոքր անվանումները: Սարալանջ է վերանվանվել 1946 թ-ին: Անվանումը պայմանավորված է գյուղի տեղադիրքր հետ: Գյուղը տեղադրված է Արագած լեռնազանգվածի հյուսիս-արեւմտյան լանջերին: Գտնվում է ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 

Ունի տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղում եւ նրա շրջակայքում կան շատ հնություններ` 5-րդ դարի եկեղեցի, գյուղատեղի, գերեզմաններ, մահարձան եւ այլն:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը ներգաղթել է 1828-1829 թթ. Արեւմտյան Հայաստանի Էրզրումի, Մուշի, Կարսի մարզերից: 1831 թ-ին ունեցել է 139, 1897 թ-ին` 903, 1939 թ-ին` 1014, 1959 թ-ին` 999, 1979 թ-ին` 958, 1989 թ-ին` 1093 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 257 մարդ, որից 49% տղամարդիկ են, 51%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 22%, աշխատունակները` 62%, հետաշխատունակները` 16%: Գյուղն ունի 75 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ: 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Ցուրտ կլիմայի արդյունքում այստեղ տնտեսության մասնագիտացման ճյուղը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 70%, որից արոտավայրերը կազմում են 125 հա, վարելահողերը` 10հա: 
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-18 11:39:59