Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սադունց

Մակերես` 6.68կմ2

Բնակչություն` 293

 Գյուղ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում: Նախկինում կոչվել է Քարվանսարա, Քարավանսարա:Գյուղի անվանումը քրդերենից թարգմանաբար կոչվում է ՙՆոր կյանք՚: Մարզկենտրոնից գտնվում է 51 կմ հեռավորության վրա:

Նախկինում մտել է Արթիկի, երբեմն էլ Ապարանի շրջանների մեջ: Գյուղի շրջակայքում նշմարվում են հին հայկական բնակավայրի մնացորդներ:
Գտնվում է Արագածի ստորոտում, սարավանդի վրա: Գյուղն ընկած է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
19-րդ դարի առաջին կեսին եղել է անմարդաբնակ, 1897 թ-ին ունեցել է 192, 1926 թ-ին` 380, 1939 թ-ին 584, 1979 թին` 263 եզդի բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 294մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 43%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 48%, հետաշխատունակները` 9%: Գյուղն ունի 56 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց:
Գյուղին հատկացված հողերի 63% սեփականաշնորհված են, պահուստային հողերը օգտագործվում են որպես վարելահողեր եւ արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 40 հա և 35 հա: 
Գյուղի տնտեսության մասնագիտացման ճյուղը անասնապահությունն է, բուծում են մանր եւ խոշոր եղջերավոր անասուններ: Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: 
Արդյունաբերության մեջ զարգացած է սննդի արդյունաբերությունը: Այստեղ է գտնվում պանրի գործարանը, որն արտադրում է ՙՉանախ՚ տիպի պանիր: 
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 
 
  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 17:25:35