Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ռյա թազա

Մակերես` 9.11կմ2

Բնակչություն` 443

 Գյուղ Արագածի տարածաշրջանում, Երեւան- Սպիտակ ավտոմայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 41 կմ հեռավորության վրա:Նախկինում ունեցել է Կոնդախսազ, Ղոնդախմազ, Ղունդախսազ անվանումները : Ռյա Թազա է վերանվանվել 1978 թ-ին: Գյուղի անվանումը քրդերենից թարգմանաբար նշանակում է ՙՆոր Ճանապարհ՚: Գյուղի շրջակայքում պահպանվել են 10-13 դդ հայկական եկեղեցի եւ հին գերեզմաններ: Տեղադրված է ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 1931 թ-ին գյուղն ունեցել է 323, 1873 թ-ին` 323, 1926 թ-ին 672, 1939 թ-ին` 641, 1959 թ-ին `437, 1979թ-ին` 610, 1989 թ-ին 328 քուրդ բնակիչ, որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում գաղթել են Կարսի մարզի եւ Արեւմտյան Հայաստանի Վան նահանգից: Համայնքի բնակչությունը կազմում է 533 մարդ, որից 47% տղամարդիկ են, 53%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 40%, աշխատունակները` 45%, հետաշխատունակները` 15%: Գյուղն ունի 115 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 65%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 231հա, ապա վարելահողերը` 30հա: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Արդյունաբերություն չունի: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 17:25:35