Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ջամշլու

Մակերես` 9կմ2

Բնակչություն` 227

 Գյուղ Արագածի տարածաշրջանում, Երեւան-Սպիտակ ավտոխճուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 45 կմ հեռավորության վրա: 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից գյուղում եղել են ավերվածություններ: 

Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի ստորոտում, Քասաղ գետի հովտում: Գտնվում է ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Գյուղի բնակիչները հիմնականում քուրդ են: 1837 թ-ին ունեցել է 157, 1897 թ-ին` 183, 1926 թ-ին` 283, 1939 թ-ին` 335, 1959 թ-ին` 226, 1979 թ-ին` 285, 1989 թ-ին` 255 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 284 մարդ, որից 46% տղամարդիկ են, 54%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 36%, աշխատունակները` 58%, հետաշխատունակները` 6%: Գյուղն ունի 40 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 10%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 67հա, ապա վարելահողերը` 14հա, խոտհարքեր` 4 հա: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-18 16:34:53