Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Չքնաղ

Մակերես` 8.209կմ2

Բնակչություն` 250

 Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից ընկած է 6-7 կմ հարավ-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Սամադավրիշ, Սամադարվիշ, Սամադերվիշ անվանումները: Չքնաղ է վերանվանվել 1940 թ-ին: 

Գյուղի շրջակայքում կանգուն է ս. Ստեփանոս եկեղեցին: 
Տեղադրված է Ծաղկունյաց լեռնաշղթայի արեւմտյան լանջին, Քասաղ գետի հովտում: Գտնվում է ծովի մակարդակից 1945 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Գյուղի բնակչությունը գաղթել է Արեւմտյան Հայաստանից 1829-1831 թթ.: 1831 թ-ին ունեցել է 177, 1897 թ-ին` 527, 1939 թ-ին` 515, 1959 թ-ին` 242, 1979 թ-ին` 216, 1989 թ-ին` 217 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 275 մարդ, որից 45% տղամարդիկ են, իսկ կանայք` 55%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 28%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 54%, հետաշխատունակները` 18%: Գյուղն ունի 60 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 45%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 128հա, ապա վարելահողերը` 86հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31