Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շենավան

Մակերես` 6.69կմ2

Բնակչություն` 1699

 Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից 15 կմ հարավ: Մարզկենտրոնից գտնվում է 41 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Բլերխ, Բլխեր, Բուլխաիր, Բուլխեիր, Խարավեր, Խոտավետ անվանումները: Շենավան է վերանվանվել 1950 թ-ին: Նախկինում եղել է Երեւանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ: 

Գտնվում է Արագածի լեռնալանջի հարավ-արեւելքում, Գեղարոտ գետի հովտում: Տեղադրված է ծովի մակարդակից 1875 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Գյուղի շրջակայքում կառուցված է 18-րդ դարի եկեղեցի: 
1831 թ-ին ունեցել է 397, 1897 թ-ին` 725, 1939 թ-ին` 871, 1959 թ-ին` 1028, 1970 թ-ին` 1095, 1979 թ-ին` 1156, 1989 թ-ին` 716 հայ բնակիչ, որոնց նախնիները 1828-1829 թթ. գաղթել են Արեւմտյան Հայաստանից: Համայնքի բնակչությունը կազմում է 1920 մարդ, որից 51% տղամարդիկ են, իսկ կանայք` 49%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 25%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 56%, հետաշխատունակները` 19%: Գյուղն ունի 331 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ: 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 43%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 254հա, ապա վարելահողերը` 105հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 
 
 
  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-23 17:30:31