Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նորաշեն

Մակերես` 22.2կմ2

Բնակչություն` 1141

 Գյուղ Արագածի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 61 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցելէ Ղուռուդարա անվանումը:Նախկինում եղել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի հետ: Երբեմն նույնացվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Նորաշինիկ գյուղի հետ: 

Գյուղը տեղադրված է Շարայի լեռան լանջին: Գտնվում է ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
1831 թ-ին գյուղը տեղադրված է 162, 1897 թ-ին` 1037, 1926 թ-ին` 1336, 1939 թ-ին` 1182, 1959 թ-ին` 838, 1979 թ-ին` 924, 1989 թ-ին` 1198 բնակիչ:Գյուղի բնակչության թիվը կազմում է 1071 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 43%, կանայք` 57%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 32%, աշխատունակ ները` 55%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի առկա 245 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց: 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 65%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 455 հա, ապա վարելահողերը` 213հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Հիմնականում զարգացած է կաթնամսատու ուղղությունը:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-22 15:40:58