Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նիգավան

Մակերես` 22.89կմ2

Բնակչություն` 707

 Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից 7 կմ հյուսիս-արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 39 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Դանագերմազ, Դանագիրմազ, Հովիտ, Տանագիրմազ անվանումները: Նիգավան է վերանվանվել 1967 թ-ին: Գյուղի ներկայիս անվանումը կապված է Այրայատ աշխարհի Նիգ գավառի հետ:

Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ, գյուղատեղիներ: Կառուցված է ս.Սահակ եկեղեցին` 19-րդ դար:
Գյուղը տեղադրված է Արագածի փեշերին: Գտնվում է ծովի մակարդակից 2025 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: Ունի սառնորակ աղբյուրներ: 
1831 թ-ին ունեցել է 149, 1897 թ-ին` 873, 1926 թ-ին` 1401, 1939 թ-ին` 1659, 1959 թ-ին` 731, 1979 թ-ին` 670 բնակիչ: Բնակչության մի մասի նախնիները այստեղ են գաղթել Արեւմտյան Հայաստանի Էրզրումի, Մուշի եւ Պարսկահայստանի շրջաններից 1828-1829 թթ.: Գյուղի բնակչության թիվը կազմում էգ700 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 28%, աշխատունակ ները` 51%, հետաշխատունակները` 21%: Գյուղն ունի առկա 154 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Քաղաքացիների սեփականությունը կազմում է համայնքի տարածքի մոտ 27%: Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 723 հա, մոտ 54 հա` վարելահողեր: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: 
Արդյունաբերություն չունի: 
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-22 15:40:58