Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ձորագլուխ

Մակերես` 13.25կմ2

Բնակչություն` 366

 Գյուղ Ապարանի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 39 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյուլաբ, Գյուլաբլու, Գյուլացեց, Գուբեթլու, Գուլավտի, Կյուլափլու անվանումները: Ձորագլուխ է վերանվանվել 1946 ք-ին: 

Գյուղից արեւելք գտնվում է 10-12-րդ դարերի ս.Հովհաննես եկեղեցին, որ կոչում են նաեւ Կարմիր վանք:
Գյուղն ընկած է Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերին, Քասաղ գետի վերին հոսանքում: Ծովի մակարդակից գտնվում է 2025 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: Շրջակայքը կանաչապատ է: Ունի հանքային աղբյուրներ:
1897 թ-ին ունեցել է 703, 1926 թ-ին` 771, 1939 թ-ին` 796, 1959 թ-ին` 459, 1979 թ-ին` 356 բնակիչ: Գյուղի բնակչության թիվը կազմում է 376 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք` 49%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 26%, աշխատունակ ները` 55%, հետաշխատունակները` 19%: Գյուղն ունի առկա 80 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Քաղաքացիների սեփականությունը կազմում է համայնքի տարածքի մոտ 21%: Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 315 հա, մոտ 53 հա` վարելահողեր: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբոստանային, կերային, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: 
Արդյունաբերություն չունի: 
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 
 
  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-27 13:52:57