Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կանիաշիր

Մակերես` 3.86կմ2

Բնակչություն` 345

 Գյուղ Արագածի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 49 կմ հեռավորության վրա:Նախկինում ունեցել է Սանգյար, Սենկար, Քիչիկ, Քիչիկ Ջանգի, Քուչիկ Ջանգի անվանումները: 

Գյուղի շրջակայքում կան հին դամբարաններ:
Գյուղը տեղադրված է Արագածի հյուսիս-արեւելյան ստորոտում: Գյուղի մոտ է գտնվում նաեւ Սանգյառթափա լեռը: Տեղադրված է ծովի մակարդակից 2070 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Գյուղի բնակչության նախնիների մի մասը ներգաղթել է Կարսի մարզի գյուղերից: 1897 թ-ին ունեցել է 284, 1922 թ-ին` 352, 1939 թ-ին` 477, 1959 թ-ին` 308, 1979 թ-ին` 424, 1989 թ-ին` 452 բնակիչ:յուղի բնակչության թիվը կազմում է 475 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 42%, կանայք` 58%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 42%, աշխատունակ ները` 45%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի առկա 66 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: 
Գյուղի տնտեսության մասնագիտացման ճյուղը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Զարգացած է կաթնամսատու ուղղությունը: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 41%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 97հա, ապա վարելահողերը` 67հա: 
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 
 
  
  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 17:25:35