Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կաթնաղբյուր

Մակերես` 16.5կմ2

Բնակչություն` 1347

 Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 4-5 կմ արեւելք, մարզկենտրոնից` 42 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մեհրեբան, Մեհրիբան, Մեհրիբանլու Մեհրիպան անվանումները: Կաթնաղբյուր է վերանվանվել 1950 թ-ին: 

Գյուղի շրջակայքում գտնվում են 5-րդ դարի եկեղեցու ավերակները: 
Գյուղի շրջակայքը քարքարոտ է: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1720 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմանններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: Ունի հրաբխային խարամի պաշարներ: 
1831 թ-ին գյուղն ունեցել է 75, 1897 թ-ին` 681, 1939 թ-ին` 910, 1959 թ-ին` 940, 1979 թ-ին` 1374 բնակիչ, որոնց մի մասի նախնիները եկել են Արեւմտյան Հայաստանի Սասունի, Մուշի, Խնուսի շրջաններից: Համայնքի բնակչությունը կազմում է 1583 մարդ, որից 48% տղամարդիկ են, 52%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 24%, աշխատունակները` 40%, հետաշխատունակները` 36%: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղն ունի 549 տնտեսություն:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Սեփականաշնորհված են համայնքի հողերի 27%: Պահուստային հողերից 1068 հա արոտավայրեր են, մոտ 3 հա` վարելահողեր: Ցուրտ կլիմայի արդյունքում բազմամյա տնկարկները քիչ մակերես են զբաղեցնում, դրանք գտնվում են տնամերձ հողակտորներում: Զբաղվում են դաշտավարությամբ եւ ծխախոտաործությամբ: Մշակում են կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Բուծում են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 
 
  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-29 15:51:27