Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ծիլքար

Մակերես` 14.21կմ2

Բնակչություն` 562

 Գյուղ Արագածի տարածաշրջանում, Ապարան-Սպիտակ ավտոխճուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 52 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մունճուխլի, Մունջուխլի, Մունջուղլի անվանումները: Ծիլքար է վերանվանվել է 1946 թ-ին:
Գյուղը տեղադրված է 2150 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա: Անտառազուրկ է, կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
1873 թ-ին գյուղն ունեցել է 369, 1897 թ-ին` 567, 1939 թ-ին` 920, 1959 թ-ին` 444, 1979 թ-ին` 494 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 545 մարդ, որից 49% տղամարդիկ են, 51%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 31%, աշխատունակները` 55%, հետաշխատունակները` 14%: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ:
Գյուղն ունի 148 տնտեսություն:
Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային եւ կերային կուլտուրաների մշակությամբ:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 17:22:31