Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ծաղկաշեն

Մակերես` 7.4կմ2

Բնակչություն` 600

Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից 9 կմ հարավ, Երեւան-Ապարան ավտոմայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրել են Ալաշկերտից եւ Դիադինից գաղթածները 1829 թ.: Նախկինում ունեցել է Ամատունյաց Ավան, Արագածու գյուղ, Թաքառլու, Թաքրլի, Թաքյառլու, Ծաղկաշատ, Ղառնիյարտղ անվանումները: Ծաղկաշեն է վերանվանվել 1950 թ-ին:
Գյուղը տեղադրված է Արագածի արեւելյան ստորոտին: Գտնվում է ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
1831 թ-ին գյուղն ունեցել է 118, ապա այստեղ գաղթել են նաեւ Մուշից եւ Սասունից 1870-ական թթ.։ 1897 թ-ին ունեցել է 427 բնակիչ, 1939 թ-ին` 629, 1959 թ-ին` 388, 1979 թ-ին` 503: Համայնքի բնակչությունը կազմում է 678 մարդ, որից 51%տղամարդիկ են, 49%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 24%, աշխատունակները` 66%, հետաշխատունակները` 10%: Ունի դպրոց, բուժկետ, գրադարան:
Գյուղն ունի 169 տնտեսություն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 60%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 315 հա, վարելահողերը կազմում են 63 հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնապահությամբ:
Գյուղում կառուցված է արդյունաբերական արտադրամաս, որը զբաղվում է բազալտե քարերի մշակմամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-27 13:52:57