Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Թլիկ

Մակերես` 2.7կմ2

Բնակչություն` 161

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից արեւմուտք, հայ-թուրքական սահմանամերձ շրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 72 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Թալլիք, Թելիք, Թըլըկ, Թիլանք, Թիլլիկ անվանումները:
Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախ ափին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1345 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:
1873 թ-ին ունեցել է 137, 1897 թ-ին` 173, 1939 թ-ին` 565, 1959 թ-ին` 420, 1979 թ-ին` 507 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 212 մարդ, որից 43%տղամարդիկ են, 57%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 35%, աշխատունակները` 55%, հետաշխատունակները` 10%: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Գյուղն ունի 32 տնտեսություն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 85%: Համայնքի ընդհանուր տարածքի մոտ 66% կազմում են արոտավայրերը, 5%` վարելահողերը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-26 11:14:08