Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Թթուջուր

Մակերես` 10.01կմ2

Բնակչություն` 356

Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից 9 կմ հարավ-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 37 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ամիրլի, Իմերլու, Իմիրլու, Իմրլու անվանումները և Թթուջուր է վերանվանվել 1950 թ-ին:
Գյուղից հարավ պահպանված է Կարմիր վանք մատուռը` կառուցված 17-րդ դարում: Այստեղ է գտնվում ս. Հարություն եկեղեցին:
Գյուղը տեղադրված է Ծաղկունյաց լեռների արեւմտահայաց լանջերին, Քասաղ գետի ձախ ափին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1910 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 160-180, հունվարյանը` -60,-80: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
Ունի հանքային աղբյուրներ: յուղի միջով հոսում է Քասաղ գետի ավազանին պատկանող Թթուջուր վտակը:
Գյուղի բնակչության նախնիները ներգաղթել են Արեւմտյան Հայաստանի Մուշի եւ Ալաշկերտի շրջաններից: 1831 թ-ին ունեցել է 146, 1873 թ-ին` 380, 1939 թ-ին` 661, 1959 թ-ին` 419, 1979 թ-ին` 337 հայ բնակիչ:Համայնքի բնակչությունը կազմում է 346 մարդ, որից 53%տղամարդիկ են, 47%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 32%, աշխատունակները` 51%, հետաշխատունակները` 17%: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Գյուղն ունի 78 տնտեսություն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է:Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 60%, որոնց մեջ 326 հա կազմում են արոտավայրերը, 32հա` վարելահողերը: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում ոչխարաբուծությանը: Զբաղվում են կաթնամսատու անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-21 09:53:40