Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Երնջատափ

Մակերես` 16.25կմ2

Բնակչություն` 490

Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից 15 կմ հարավ-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 21կմ հեռավորության վրա:
Գյուղը հիմնադրվել է 1828-1829 թթ. Արեւմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից եւ ունեցել է Գարապուլագ, Երինճատափ, Ղարաբուլաղ անվանումները։ Երնջատափ է վերանվանվել 1946 թ-ին:
Գյուղի տարածքում է կառուցվել ս. Նշան կամ ս. Աստվածածին եկեղեցին: Գյուղից մոտ 2-3 կմ արեւմուտք Աստվածընկալ վանքն է` կառուցված V-XIII դարերում: Գյուղը տեղադրված է Արայի լեռան հյուսիս-արեւելյան ստորոտում: Գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
1873 թ-ին ունեցել է 589, 1897 թ-ին` 780, 1939 թ-ին` 962, 1959 թ-ին` 488, 1979 թ-ին` 286 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 542 մարդ, որից 52%տղամարդիկ են, 48%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 26%, աշխատունակները` 56%, հետաշխատունակները` 18%:
Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Գյուղն ունի 185 տնտեսություն: Կլիմայի ցամաքայնության հետեւանքով հողահանդակները ոռոգվում են եւ օգտվում են Երնջատափի ջրհան կայանից, որը ջուրը Ապարանի ջրամբարից տեղափոխում է այստեղ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 60%, որոնց մեջ 204 հա կազմում են արոտավայրերը, 37հա` վարելահողերը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 17:25:35