Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Եղիպատրուշ

Մակերես` 25.7կմ2

Բնակչություն` 739

Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից 10-12 կմ հարավ-արեւելք, մարզկենտրոնից` 27կմ հեռավորության վրա: Այն համապատասխանում է պատմական Եղիպատրոշ գյուղին:Նախկինում ունեցել է Դամըջլու, Դամջալի, Դամջալու, Թամջառլու, Տամճըլու, Տամջերլու, Փամջիլու, Մռավյան անվանումները:
Գյուղի հիշարժան հուշարձաններից են 5-րդ դարում կառուցված եկեղեցու մնացորդները, ս. Աստվածածին կաթողիկե եկեղեցին, որը մասամբ վերանորոգվել է 1976 թ-ին:
Տեղադրված է Արագածի արեւելյան լանջերին, Ապարանի սարավանդում` ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն ցուրտ լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: Հարուստ է աղբյուրներով:
1831 թ-ին ունեցել է 252, 1897 թ-ին` 1091, 1926 թ-ին` 1070, 1939 թ-ին` 1170, 1979 թ-ին` 677 բնակիչ, որոնց նախնիները տեղափոխվել են 1828-1829 թթ Պարսկահայաստանից եւ Ալաշկերտից: Համայնքի բնակչությունը կազմում է 800 մարդ, որից 51%տղամարդիկ են, 49%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 44%, աշխատունակները` 50%, հետաշխատունակները` 6%: Գյուղն ունի 187 տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր: Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 70%, որոնց մեջ մեծ է վարելահողերի բաժինը` 160հա, արոտավայրերը կազմում են 120հա: Զբաղվում են անասնապահությամբ, բուծում են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-18 11:39:59