Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղաձոր

Մակերես` 13.5կմ2

Բնակչություն` 1099

 Գյուղ Արագածի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյոզալդարա, Գյոզալդարա Թուրքի, Գյոզալդարա Վերին: Գեղաձոր է վերանվանվել 1946 թ-ին: Նախկինում մտել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: 

Գյուղն ընկած է Արագածի ստորին սարավանդում, Գեղաձոր գետակի հովտում: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2190մ բարձրության վրա: Կլիման ցուրտ լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6 - -8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 

1831 թ-ին ունեցել է 68, 1897 թ-ին` 618, 1926 թ-ին` 623, 1939 թ-ին` 1058, 1979 թ-ին` 847 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը այստեղ է գաղթել Արեւմտյան Հայաստանից 1915թ-ին: Համայնքի բնակչությունը կազմում է 1189 մարդ, որից 46% տղամարդիկ են, իսկ կանայք` 54%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 43%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 52%, հետաշխատունակները` 5%: Գյուղն ունի 266 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, կապի հանգույց: 

Տարածքի մոտ 1/3-ը սեփականաշնորհված է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերի մեջ մեծ բաժին ունեն արոտավայրերը` 358 հա, վարելահողերը` 110 հա: Մշակում են հացահատիկ, բանջարաբոստանային կուլտուրաներ` կաղամբ, կարտոֆիլի ճակնդեղ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: 
Արդյունաբերություն չունի: 
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-29 15:51:27