Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արտենի

Մակերես` 1.186կմ2

Բնակչություն` 3386

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից մոտ 14կմ հարավ-արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Բաղութլի, Բողութլու, Բուղուտլու անվանումները: Արտեմի է վերանվանվել 1950 թ.-ին:
Գյուղից 2.5կմ հյուսիս-արեւելք գտնվում է Արտին լեռը, որտեղ հայտնաբերվել են հին քարե դարի բնակավայրեր, գործիքներ եւ զենքեր:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա:
Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26-ի սահմաններում, հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: Հողերը ոռոգվում են Թալինի ջրանցքի ջրերով:
1926 թ.-ին ունեցել է 59, 1939 թ.-ին` 49, 1959 թ.-ին` 1325, 1970 թ.-ին` 2932, 1979 թ.-ին` 3180 հայ բնակիչ, որոնք եկել են Արթիկի եւ Թալինի շրջանների գյուղերից: Համայնքի բնակչությունը կազմում է 3801 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 36%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 52%, հետաշխատունակները` 12%:
Գյուղն ունի 1320 տնտեսություն: Ունի հիվանդանոց, երկու դպրոց, գրադարան, նաեւ գինու գործարան:
Համայնքի տարածքի մոտ 45% սեփականաշնորհված հողերն են: Հողահանդակները հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, մշակում են հացահատիկ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ: Պահուստայն հողերի մեջ 180 հա վարելահողերն են, բազմամյա տնկարկները` 15 հա, աոտավայրերը` 1145 հա:
Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-26 11:14:08