Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արայի

Մակերես` 10.19կմ2

Բնակչություն` 368

Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 13.5 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Բազարջիկ, Բազարջուղ անվանումները: Վերանվանվել է 1946 թ.-ին:
Գյուղում կառուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար):
Գյուղը գտնվում է Արագածի արեւմտյան ստորոտում` Ապարանի սարավանդում, ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
1831 թ.-ին ունեցել է 182, 1873 թ.-ին` 451, 1914 թ.-ին` 843, 1939 թ.-ին` 592, 1979 թ.-ին` 338 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները աստեղ են տեղափոխվել Արեւմտյան Հայաստանից` Ալշկերտի, Բուլանխի, Մուշի շրջաններից 1828-29 թթ.:Համայնքի բնակչությունը կազմում է 487 մարդ, որից 51% տղամարդիկ են, իսկ կանայք` 49%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 24%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 51%, հետաշխատունակները` 25%: Գյուղն ունի 187 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց:
Համայնքի տարածքի մոտ 25% սեփականաշնորհված հողերն են: Հողահանդակները հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, մշակում են հացահատիկ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ:
Արոտավայրերը զբաղեցնում են շուրջ 290 հա: Զբաղվում են անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-21 09:53:40