Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արագած

Մակերես` 25.50կմ2

Բնակչություն` 3040

 Ապարանի տարածաշրջանի Արագած համայնքը գտնվում է Արագած լեռան ստորոտին, ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա, ՀՀ Արագածոտն մարզի վարչական տարածքում: Գյուղը հիմնադրվել է 1828-1830 թթ. Արևմտյան Հայաստանի Մուշ, Տարոն և Ալաշկերտ գավառներից գաղթած հայ ընտանիքների վերաբնակեցմամբ: ՀԻմնադրման պահին գյուղը կոչվել է Ջամուշլու, որը հայերենով կոչվում է <<Գոմշանոց>> այնուհետև 1840 թ-ից բնակավայրը անվանվել է Ղազնաֆար: Իսկ 1948 թ. սեպտեմբերի 10-ից գյուղը վերանվանվել է Արագած:
Գյուղը տարածված է Արագածի լանջերից սկիզբ առնող Գեղարոտ գետի երկու ափերին: Ապարան քաղաքից գտնվում է 15 կմ, մարզկենտրոն Աշտարակից`25 կմ և Երևանից` 40 կմ հեռավորության վրա:
Համայնքի վարչական տարածքը կազմում է 2480 հա, որից
• բնակավայրի և տնամերձ հողամասերի տարածքը կազմում է 220 հա,
• վարելահողեր`634 հա
• խոտհարքեր`136 հա
• արոտներ` 986 հա
Համայնքում հաշվարկված է 935 ծուխ, որից 880-ը օգտվել է հողի սեփականաշնորհումից: Սեփականաշնորհման մեկ հողաբաժինը կազմում է 0.53 հա: Գյուղը զբաղվում է ինչպես հողագործությամբ, այնպես էլ անասնապահությամբ: Հողագործության հիմնական ուղղություններն են կարտոֆիլի, կաղամբի և հացահատիկի մշակությունները իսկ անասնապահության մեջ` խոշոր եղջերավոր անասունների պահպանումն ու խնամքը:
Տարածքին և գյուղին բնորոշ է խստաշունչ ձմեռներով և զով ամառներով կլիմայական պայմանները: Վեգետացիոն շրջանի տևողությունը 170-185 օր է: Օդի բացարձակ ջերմաստիճանը հասնում է -360C --380C-ի իսկ առավելագույնը +270C -+350C-ի: Ձյան շերտի բարձրությունը հասնում է մինչև 120-170 սմ: Առաջին ձյունը տեղում է հոկտեմբերի 2-րդ տասնօրյակից, իսկ շերտը պահպանվում է մինչը մայիսի 1-ին տասնօրյակը:
Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 4000 մարդ:
Բնակչության տարեկան միջին աճը կազմում է 42 մարդ/տարի:
Բարձրագույն կրթությամբ բնակչության թիվը կազմում է 420 մարդ:
Հետբուհական (ասպիրանտական) կրթությամբ 13 մարդ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 14:47:01