Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ավշեն

Մակերես` 14.7կմ2

Բնակչություն` 277

Գյուղ Արագածի տարածաշրջանում: Նախկինում ունեցել է Չոբանգերակմաս, Չոբանգյարմազ, Չոբանմազ անվանումները: Վերանավանվել է Ավշեն 1978 թ-ին: Գյուղի անվան հիմքում ընկած են ՙԱվ եւ Շեն՚ արմատները, որը քրդերեն նշանակում է ՙջրառատ՚: Ընկած է Ապարան-Սպիտակ խճուղուց աջ:
Գյուղը տեղադրված է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային լանջերին: Գտնվում է ծովի մակարդակից 2150 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն ցուրտ լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են:
1831 թ-ին ունեցել է 278, 1897 թ-ին`466, 1939 թ-ին` 583, 1959 թ-ին` 350, 1979 թ-ին` 426 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը եկել է Կարսից եւ Արեւմտյան Հայաստանի զանազան շրջաններից: Համայնքի բնակչությունը կազմում է 378 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 38%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 49%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի 59 տնտեսություն:
Ունի կապի հանգույց, գրադարան եւ դպրոց:
Համայնքի հողահանդակների 17% սեփականաշնորհված, որոնք օգտագործվում են որպես վարելահողեր: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են հացահատիկային, կերային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Մշակում են կաթ եւ կաթնամթերք:
Արդյունաբերությունը բացակայում է:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-18 16:34:53