Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աղձք

Մակերես` 1997կմ2

Բնակչություն` 1801

Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 7-8 կմ հյուսիս-արեւմուտք: Նախկինում ունեցել է Ախս, Ախց, Ախցից ավան, Խաղս անվանումները: Աղց անվանումով հիշատակվում է որպես Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղաքաղաքներից: Աղձք է վերանվանվել 1991 թ-ին:
Գյուղում պահպանվել են զանազան հնություններ եւ հուշարձաններ, քարայրներ, հնագույն շրջանի բերդի հետքեր, 4-րդ դարում կառուցված եկեղեցու մնացորդներ, Արշակունի թագավորի դամբարանը:
Գյուղը տեղադրված է Արագածի հարավային ստորոտում` ծովի մկարդակից 1250 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26-ի սահմաններում , հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում դարձել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտներ:
1831 թ-ին ունեցել է 93, 1897 թ-ին` 404, 1926 թ-ին` 603, 1939 թ-ին` 837, 1959 թ-ին` 1040, 1979 թ-ին` 1351 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 1936 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 26%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 60%, հետաշխատունակները` 14%: Գյուղն ունի 595 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց, բուժկետ:
Գյուղատնտեսական հողահանդակների մեջ մեծ բաժին ունեն վարելահողերը եւ արոտավայրերը: Կան նաեւ պտղատու այգիներ: Արոտավայրերը զբաղեցնում են 970 հա: Զբաղվում են ծխախոտագործությամբ, դաշտավարությամբ: Մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Բուծում են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ, զբաղվում են կաթի մշակմամբ եւ կաթնամթերքի արտադրությամբ:
Համայնքի գլխավոր հիմնախնդիրը ոռոգման ջրի հարցն է, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, բերքի իրացումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-26 11:14:08