Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Յուրա Ռուբիկի  Ազատյան

Յուրա Ռուբիկի Ազատյան

ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3-30-25

Կենսագրություն


Ծնվել է 1961թ-ին օգոստոսի 10, ՀՀ Արագածոտնի մարզ, Ուջան  գյուղում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1968-1978թթ.-Ուջանի միջնակարգ դպրոց /ոսկե մեդալով /

1978-1983թթ.- Երեւանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ

1985-1991թթ.- Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի գյուղմեքենայացման ֆակուլտետ


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1984-1987թթ.-Աշտարակի գյուղտեխնիկա շրջանային միավորում, հսկիչ-ինժեներ

1987-1997թթ, Աշտարակի գյուղտեխնիկայի շրջանային միավորում, գլխավոր ինժեներ

1997-2002թթ. - Աշտարակի «Ագրոսպասարկում»ԲԲԸ, գործադիր տնօրեն

2002թ. նոյեմբեր -  ՀՀ Արագածոտնի մարզպետարան, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

2023թ֊ի հունիսի 14-ին վերանշանակվել է  ՀՀ Արագածոտնի մազպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հայ հեղափոխական դաշնակցություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երեք որդի

Գործառույթներ / իրավասություններ

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՊԵՏ

 

1 Ընդհանուր դրույթներ

1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը

     Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի (այսուհետ՝ Մարզպետի աշխատակազմ) գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության   վարչության (այսուհետ՝ Վարչություն)  պետ (ծածկագիր՝  92-30.6-Ղ4-1)

1.2. Ենթակա և հաշվետու է

   Վարչության պետն անմիջական ենթակա  և հաշվետու է մարզպետին։

1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ

   Վարչության պետին անմիջական ենթակա և հաշվետու են վարչության աշխատողները:  

1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

   Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր մասնագետներից մեկը:

1.5. Աշխատավայրը

     Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4

2. Պաշտոնի բնութագիրը

2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1.       ապահովում և աջակցում է  մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքները, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ.

2.       ապահովում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.

3.       ապահովում է վերահսկողություն մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքների նկատմամբ.

4.       ապահովում է աջակցություն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին ագրարային ոլորտի տնտեսավարող այլ սուբյեկտներին` արտադրության կազմակերպման և զարգացման գործում.

5.       ապահովում է մարզային ենթակայության ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեության համակարգումը.

6.       ապահովում է մարզային ենթակայության սերմնաբուծական կազմակերպությունների տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների  գործունեության համակարգումը. 

7.       ապահովում է աջակցություն հակաանասնահամաճարակային  կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներին` կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով, համակարգում մարզում անասնահամաճարակների բռնկման ու տարածման կանխարգելման գործընթացը և այդ բնագավառում անհրաժեշտ կազմակերպական միջոցառումների իրականացումը.

8.       ապահովում է կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, համապատասխան տարածքում` մարզում, համայնքում, բնակավայրում կարանտինի սահմանման և չեղյալ համարման աշխատանքները.

9.       ապահովում է աջակցություն անասնաբուժական պետական տեսչությանը` տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ.

10.     ապահովում է համագործակցություն բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում  պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

11.      ապահովում է  բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները մարզի տարածքում.

12.      ապահովում է  մարզի տարածքում բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման  փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին.

13.     ապահովում է աջակցություն  արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.

14.      ապահովում է  բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակման աշխատանքները.

15.     ապահովում է աջակցություն բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին.

16.     ապահովում է համագործակցությունը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի, անտառտնտեսությունների և մարզում շահագործվող մետաղական և ոչ մետաղական հանքավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ, ամփոփում հանք շահագործողների փաստաթղթերի օրինականության վերաբերյալ տեղեկատվությունը և ներկայացնում առաջարկություններ.

17.      ապահովում է մարզային ենթակայության բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեությունը  և տեղեկատվության ներկայացումը.

18.     ապահովում է աջակցություն մարզային ենթակայության  անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքներին.

19.     ապահովում է աջակցություն կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությանը.

20.     ապահովում է  մասնակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների վերահսկողությանը` պետական արգելանոցների, ազգային պարկերի, պետական արգելավայրերի, բնության հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ.

21.      ապահովում է մասնակցությունը  գյուղատնտեսական և բնապահպանական պետական ծրագրերի մշակմանն ու իրենց իրավասության սահմաններում  դրանց իրականացմանը.

22.     ապահովում է վերահսկողության իրականացումը տարերային աղետների հետևանքների ուսումնասիրության աշխատանքների նկատմամբ.

23.     ապահովում է աջակցություն  համայնքներում հողի հարկի, հողի, ջրի վարձավճարների գանձման աշխատանքներին։

Իրավունքները՝

        Մարզի համայնքներից  պահանջել Վարչության գործառույթներից բխող աշխատանքների համար անհրաժեշտ տեղեկատվություն, հաշվետվություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ.

        հրավիրել աշխատանքային խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.

        համագործակցել բնապահպանական խնդիրներ իրականացնող  հասարակական կազմակերպությունների, բնապահպանական տնտեսությունների, անտառտնտեսությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ.

        համագործակցել  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի, անտառտնտեսությունների և մարզում շահագործվող մետաղական և ոչ մետաղական հանքավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ.

        կատարել ուսումնասիրություններ և պահանջել տեղեկատվություն  հատուկ պահպանվող գոտիների, ընդերք շահագործող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ, բացահայտված  օրինախախտումների մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին, հետևել խախտումների վերացման գործընթացին.

        համայնքներում աջակցել գյուղատնտեսական և բնապահպանական պետական ծրագրերի իրականացման աշխատանքներին. 

        ուսումնասիրել ոլորտին առնչվող իրավական ակտերը.

        պատշաճ վերլուծել ուսումնասիրությունների արդյունքները, կազմավորել աշխատանքային խմբեր  քաղաքացիներին  իրազեկելու և խորհրդատվություն տրամադրելու համար.

        ուսումնասիրել քաղաքացիների կողմից  ներկայացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ.

Պարտականությունները՝

        Մարզի համայնքներում իրականացնել ուսումնասիրություններ.

        պատշաճ հետևել հանրապետական նշանակության ոռոգման ցանցերի կառուցման և շահագործման աշխատանքներին.

        պարբերաբար այցելություններ կազմակերպել աշխատանքային խմբերով բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնական պաշարներ օգտագործող օբյեկտներ

        սահմանված ժամկետներում ընթացք տալ Վարչության գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերին, գրություններին, դիմումներին.

        հետևել վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման և նախապատրաստման աշխատանքներին.

        պարբերաբար հետևել հողի հարկի, հողի և ջրի վարձավճարների գանձման ժամկետներին և գործընթացին.

        հետևել տարերային աղետների հետևանքների ուսումնասիրության աշխատանքներին, որոշել աղետի պատճառած վնասի չափը և ներկայացնել մարզպետին.

        ամփոփել հանք շահագործողների փաստաթղթերի օրինականության վերաբերյալ տեղեկատվությունը և ներկայացնել առաջարկություններ.

        հետևել համապատասխան տարածքում` մարզում, համայնքում, բնակավայրում կարանտինի սահմանման և չեղյալ համարման աշխատանքների կատարման գործընթացին.

        հետևել մարզի տարածքում բնապահպանական օրենսդրության կատարմանը և խախտման  փաստերի վերաբերյալ տեղյակ պահել համապատասխան մարմիններին.

        ամփոփել գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները և ներկայացնել առաջարկություններ մարզպետին.

        տրամադրել խորհրդատվություն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին ագրարային ոլորտի տնտեսավարող այլ սուբյեկտներին` արտադրության կազմակերպման և զարգացման վերաբերյալ.

        ուսումնասիրել ոլորտին առնչվող իրավական ակտերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ.

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները

3.1.  Կրթություն, որակավորման աստիճանը

1.       Ուղղություն    Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն

3.2. Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գյուղատնտեսության կամ բնապահպանության բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ

Ընդհանրական կոմպետենցիաներ

1.       Աշխատակազմի կառավարում

2.       Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ

3.       Որոշումների կայացում

4.       Ծրագրերի կառավարում

5.       Խնդրի լուծում

6.       Բարեվարքություն

 Ընտրանքային կոմպետենցիաներ

1.       Բանակցությունների վարում

2.       Փաստաթղթերի նախապատրաստում

3.       Կառավարում արտակարգ իրավիճակներում

4.       Փոփոխությունների կառավարում

5.       Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում

4. Կազմակերպական շրջանակը

4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

4.3. Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

4.4. Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:

4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման  գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51