Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դաշտադեմում բացվեց զոհված ազատամարտիկին նվիրված հուշաքար 11.07.2011

 Հուլիսի 10-ին Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում հանդիսավորապես բացվեց Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանի հիշատակին նվիրված հուշաքարը: Ոչ միայն դաշտադեմցիների, այլեւ զոհված ազատամարտիկին բոլոր ճանաչողների համար հուշաքար կառուցելը, հիրավի նվիրական պարտականություն էր, քանզի Գագիկ Բաղդասարյանը մեկն էր այն քաջորդիներից, ով ճակատ էր մեկնել կամովին: Նա ազատամարտին զինվորագրվել է 1993 թվականին, երբ ընդամենը 17 տարեկան էր, մասնակցել ռազմական ամենաթեժ գործողություններին...

Լավագույն մարզական ընտանիք 01.07.2011

 Արագածոտնի մարզում ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակի համար ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթի երկրորդ` մարզային փուլը: Այն կայացավ հունիսի 28-30-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցեց 27 ընտանիք: Դրանք այն ընտանիքներն են, ովքեր լավագույնս էին դրսեւորվել մրցույթի տարածքային փուլում եւ իրավունք էին ստացել շարունակել պայքարը:   Եռօրյա մրցույթի արդյունքում որոշվեցին այն 9 ընտանիքները, ովքեր հուլիսի 24-30-ը կմեկնեն Ծաղկաձոր` մասնակցելու մրցույթի հանրապետական փուլին:  ...

Ընդունելությանը մասնակցեց 8 քաղաքացի 01.07.2011

 Հուլիսի 1-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Այդ նպատակով մարզպետարան այցելեցին նախօրոք հերթագրված բոլոր քաղաքացիները: Նրանք 8 հոգի էին, ովքեր եկել էին Ոսկեվազ, Բազմաղբյուր, Ն. Սասնաշեն գյուղական համայնքներից եւ Աշտարակ քաղաքից:   Դիմումներից 6-ը դրամական աջակցությանն էին վերաբերում, որոնք բոլորն էլ բավարարվեցին: Մեկ դիմումատու ուներ սոցիալական, եւս մեկը` կենցաղային խնդիրներ: Նրանց հարցերի լուծումը ընթացքի մեջ է:...

Արագածոտնի երեխաները կհանգստանան Ծաղկաձորում 30.06.2011

    Արագածոտնի մարզի 200 երեխա ամռանը կհանգստանա Ծաղկաձորի ՙԱղբյուր՚ մանկական ճամբարում: Այդ հնարավորությունը նրանց ընձեռնվել է կառավարության ծրագրով, որի իրականացումն արդեն ավանդական է դարձել:   Առաջին խումբը` բաղկացած 100 երեխայից, հանգստի կմեկնի հուլիսի 1-ին: Նրանք այնտեղ կմնան մինչեւ հուլիսի 20-ը: Այնուհետեւ նրանց կփոխարինի երեխաների երկրորդ խումբը` դարձյալ 100 հոգի: Նրանց համար հանգստի օրեր են նախատեսված հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 8-ը:  ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51