Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մի շարք դպրոցներ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մասնակցությամբ այսօր տոնել են ժամանակակից մարզադահլիճների բացումը

30.04.2024

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի պաշտոնավարումից ի վեր, ամեն տարի, մարզպետի նախաձեռնությամբ իրականացվում են դպրոցաշինական ծրագրեր։

Այդ ծրագրերի շրջանակում այսօր մարզի ևս 4 կրթօջախ՝ Մուղնիի հիմնական, Ափնայի, Հարթավանի միջնակարգ և Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցները տոնեցին վերանորոգված և նոր գույքով կահավորված մարզադահլիճների բացումը։
Վաղ առավոտից, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ մասնակից եղավ նշված բոլոր դպրոցների տոնական միջոցառումներին, հանդես եկավ շնորհավորական ուղերձով, որում ընդգծեց «Ֆիզիկական կուլտուրայի» դերն ու արդիական միջավայրում առարկայի պարապմունքներն անցկացնելու կարևորությունը։ Ուղերձում մարզպետը խոսել է մարզի դպրոցների շենքային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի մասին, որոնք իրականացվում են մի քանի ուղղությամբ՝ պետական մի շարք ծրագրերով և մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ։
Սերգեյ Մովսիսյանը համոզմունք հայտնեց, որ բարենորոգ միջավայրը միանշանակ նպաստելու է աշակերտների ավելի լավ սովորելուն և նրանք դառնալու են պետության պատվարժան քաղաքացիները։
Դպրոցներում տոնական իրարանցման մթնոլորտ էր, աշակերտները մարզային իշխանությանը դիմավորեցին ՀՀ պետական օրհներգով, աղուհացով, մարզական և մշակութային կատարումներով։
Դպրոցականները անհամբերությամբ և մեծ խանդավառությամբ էին սպասել մարզադահլիճների բացմանը։ Շնորհավորում ենք նշված դպրոցների աշակերտներին և հույս հայտնում, որ նոր ու ժամանակակից և արդիական մարզագույքով հագեցած մարզադահլիճները կնպաստեն աճող սերնդի ֆիզիկական դաստիարակության բարձրացմանը և նոր խթան կհանդիսանան նրանց մարզական հաջղությունների համար։
Դպրոցաշինական ծրագրերը շարունակական են։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51