Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ ծանոթացավ Աշտարակի և Թալինի ԲԿ-ների շինարարական աշխատանքների ընթացքին

26.04.2024

 Աշխատանքային այցով այսօր Արագածոտնի մարզում էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ նախարարը նախ եղավ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերակառուցվող Աշտարակի բժշկական կենտրոնում։

ԲԿ-ի վերակառուցման համար պետությունը հատկացրել է 1 մլրդ 469 մլն դրամ, շինարարական աշխատանքներն այս պահին ակտիվ ընթացքի մեջ են։
Շրջելով շինհրապարակում՝ նախարարն ու մարզպետը զրուցեցին ԲԿ տնօրենի և շինարարների հետ, արձանագրեցին թերություններն ու հորդորեցին սեղմ ժամկետներում վերացնել դրանք, ինչպես նաև աշխատանքները կատարել ըստ ժամանակացույցի։
Նշենք, որ Աշտարակի ԲԿ-ի վերակառուցման ավարտը նախատեսվում է 2025 թ․, այս պահի դրությամբ աշխատանքները կատարված են շուրջ 10 %-ով։
Հաջորդ կանգառը Թալինի ԲԿ-ն էր, որի վերակառուցումը մոտենում է ավարտին։ Արդեն իսկ ուրվագծվող նոր ԲԿ-ի տեսքը դիտարկելով՝ պաշտոնատար անձինք շրջեցին բժշկական հաստատության տարածքով, ծանոթացան ըստ բաժանմունքների կատարված աշխատանքներին։ Արձանագրվեցին թերացումներն ու հանձնարարվեց աշխատել դրանց վերացման ուղղությամբ։
Թալինի ԲԿ վերակառուցման համար Կառավարության ներդրումը 1 մլրդ 195 մլն դրամ է։ Շինաշխատանքները կատարված են 95 %-ով։ Ավարտը նախատեսվում է այս տարվա ամռանը։
Ստուգայցերի ընթացքում թե՛ մարզպետի, թե՛ նախարարի կողմից հանձնարարվել է խիստ հետևողական լինել ԲԿ-ների շինարարության բարձր որակի ապահովման հարցում։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51